Էրդողանի և Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի ցուցադրած լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության. արաբագետ
Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների՝ Ռ.Թ. Էրդողանի և Դ. Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի անթաքույց ցուցադրությամբ լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության համար՝ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նախագծի խափանման ուղղությամբ արտաքին համախոհություն ձևավորելու հարցում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պանթյուրիստական գաղափարախոսության առարկայացման բարձրակետ համարվող վերոնշյալ քարտեզը հստակ ուրվագծում է այն բոլոր երկրներն ու ուղղությունները, որոնց հարցում տարիներ շարունակ #Անկարան նպատակային քաղաքականություն է վարել, իսկ ապագայում առավել ակտիվորեն է իրականացնելու՝ ներկա աշխարհակարգի պայմաններում «Մեծ #Թուրանի» կամ «Թյուրքական բևեռի» ծրագիրը կենսագործելու նպատակով։ Քարտեզն ընդգրկում է տարածքներ Բալկանյան թերակղզուց, #Ռուսաստանից, #Իրանից, #Չինաստանից, #Մոնղոլիայից, հատվածներ #Սիրիայից, #Իրաքից, ներառում է թյուրքախոս երկրներին (#Ադրբեջան, #Ղազախստան, #Ղրղզստան, #Ուզբեկստան)։ Եվ որ ամենակարևորն է՝ ծրագրի բանալին այսօր Հայաստանի Սյունիքի մարզում է՝ ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքը», որը կոչված է ապահովելու անխափան կապը ծրագրի բոլոր հատվածների միջև։
ՀՀ դիվանագետներին, #Սփյուռքում լոբբինգ իրականացնող մեր հայրենակիցներին և գործընկերներին ընդամենն անհրաժեշտ է իրենց սմարթֆոններում ունենալ գրառմանը կցված լուսանկարն ու Հայաստանի քարտեզը և իրենց աշխատանքային շփումներում, հրապարակային ելույթներում հիմնավոր կերպով պարզաբանել, որ պատերազմից հետո թուլացած Հայաստանը միայնակ ի զորու չէ կասեցնել թյուրքական այն հեռանկարային ծրագիրը, որը #Արցախի կայացած և «#Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բռնակցման օրինակներով արդեն տեսանելի ապագայում կարող է սպառնալ նաև քարտեզում նշված բոլոր երկրներին միաժամանակ կամ հերթականությամբ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը