Իշխանությունները չեն հերքել Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման հնարավորությունը
Տարածքների հնարավոր փոխանակման հարցին պատասխանելու համար մենք պետք է անցնենք սահմանազատման եւ սահմանագծման ողջ գործընթացով։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ նոյեմբերի 19-ին ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Լրագրողները մասնավորապես փորձում էին պարզաբանումներ ստանալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունների առիթով։ Կառավարության ղեկավարն, օրինակ, նշել էր, որ ընթացիկ տարվա մայիսի 12-ից հետո Հայաստանի տարածքից մոտ 41 քառակուսի կիլոմետր հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։ Ընդ որում՝ նա նշել էր, որ Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո նախկին Ադրբեջանական ԽՍՀ մոտավորապես նույնքան տարածք էլ հայտնվել էր հայկական կողմի վերահսկողության տակ։ Այս համատեքստում լրագրողները հետաքրքրվել են, թե կարող է արդյոք խոսք լինել տարածքների փոխանակման մասին։
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, ըստ էության, չեն հերքել «տարածքների փոխանակման» հնարավորությունը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդյունքում։
Այսպես, ըստ պատգամավորի, խոսքը աշխատանքների բավական մեծ ծավալի մասին է։
«Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե աշխատանքի ինչ ծավալ է ենթադրում այս գործընթացը։ Կարծում եմ, որ հանձնաժողովը, որը պետք է ձեւավորվի բավական երկարատեւ աշխատանքի արդյունքում, պետք է պատասխան տա այդ հարցին։ Ներկա պահին ես չեմ պատկերացնում, թե ինչ քարտեզներ են օգտագործվելու, եւ ինչ տրամաբանությամբ են ղեկավարվելու կողմերը։ Ինձ թվում է, որ այս փուլում այդ հարցը վաղաժամ է»,- ասաց Աղաջանյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը