ՊՆ-ն հայտնում է համարժեք պատասխանի, իսկ Ադրբեջանը իրենց վիրավորների և հայ գերիներ վերցնելու մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
Ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտնում է, որ իբր «հայկական զորքերը ժամը 11-ի սահմաններում ռազմական գործողություն են սկսել՝ կարևոր բարձունք վերցնելու համար, և կենդանի ուժ ու տեխնիկա են տեղակայել` հարձակվելով ադրբեջանցիների վրա»:
Թշնամին հայտնում է, որ ունի 2 վիրավոր: Նաև նշում է, թե գերի են վերցրել հայ զինծառայողների, ինչպես նաև ռազմամթերք բռնազավթել:
Հայկական կողմը հայ գերիների վերաբերյալ դեռևս հերքող կամ հաստատող հայտարարություն չի տարածել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը