ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «խորապես մտահոգված են» հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին միջադեպերով։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաեւի (ՌԴ) եւ Բրիս Ռոկֆուեի (Ֆրանսիա) հայտարարության մեջ։
«Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար։ Նրանք նաեւ կոչ են անում կողմերին զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից եւ լիովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության եւ հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն ստանձնած պարտավորությունները։
Վերջերս լարվածության ուժեղացումն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրների համաձայնեցված, համապարփակ եւ կայուն լուծման անհրաժեշտությունը։ Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում եւ Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով մասնակցությունը անմիջական երկխոսությանը, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ բարգավաճման աջակցությանը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը