Իր ակտիվում ունենալով վարչապետ, ոստիկանապետ և 16 գործող գյուղապետ՝ ՔՊ-ին ընտրել է 32%-ը
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսյանյանին՝ նշելով հետևյալը.
«Ուրեմն հենց այ այս վեշմեշոկը (ուսապարկը նուրբ է սրա համար) գրում է, որ Իջևանում ՔՊ-ն 84% է հավաքել, իսկ ՀՅԴ-ն՝ 16, և ավելացնում, որ սա է սպասում ընդդիմությանը, եթե նա ընտրություններին մասնակցի սեփական դեմքով, այլ ոչ թե ուրիշի բեղ-մորուսով։
Դե ինչ, հետաքրքիր է նման միտք լսել մի վեշավոյից, ում կուսակցությունը Իջևանում հավաքում է 9800-ի մոտ ձայն 33 000 ընտրողից, որը այս պարագայում 32 տոկոս է անում, մոռանալով փաստել որ մի երեք ամիս առաջ նույն տարածքում 16 000-ի մոտ ձայն են հավաքել նիկոլականներով։
Իսկ ամենահետաքրքիր այն է, որ Իջևանում 9800 ձայն հավաքած կուսակցությունը իր ակտիվում ունի Իջևանցի վարչապետ, ոստիկանապետ և ցուցակում ներգրավել է 18 գործող գյուղապետերից 16-ին, որոնցից 14-ը, ըստ իջևանցիների, նախկին ՀՀԿ-ական գյուղապետեր են։ Իսկ ինչ վերաբերում է ցուցակի առաջին համարին, ապա նա նույնքան ՔՊ-ական է, որքան ես՝ Հոլանդիայի կանաչների կուսակցությունից։
Ուղղակի Իջևանում հարգված մարդ է, որին շանտաժով մցրել են ՔՊ ցանկ (ըստ օդում կախված լուրերի), և Իջևանում ամբողջ օրը շրջանառվող խոսակցություններից պարզ էր, որ մարդիկ ընտրում են Ճաղարյանի, այլ ոչ թե ՔՊ-ին։
Այնպես որ՝ եթե մենք ուրիշի բեղ-մորուսով ենք, ապա դուք ուղղակի տկլոր եք՝ բառիս բուն իմաստով»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը