Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 3 700 նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 700 նոր դեպք, առողջացել է 5 277 պացիենտ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել՝ 81 մարդ: Տվյալները հրապարակվել են կառավարության stopcov.ge հատուկ կայքում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
Երկրում մեկ օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի հայտնաբերման 38 817 թեստավորում:
Երկրում կորոնավիրուս հայտնաբերելու ցուցանիշներն օրական կտրվածքով կազմել են 9,53 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,02 տոկոս, իսկ 7 օրում՝ 9,60 տոկոս:
Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 784 091 դեպք, որոնցից ապաքինվել է 716 382, մահացել՝ 10 975 մարդ:
Ընդամենը կատարվել է 2 046 362 պատվաստում, որոնցից օրական պատվաստվել է 4 946 մարդ:
Կարանտինում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում՝ 6 838 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում՝ 1 216 մարդ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը