Փորձագետ․ Անկարայի եւ Բաքվի ծրագրերը անհանգստություն են առաջացնում ոչ միայն Իրանի մոտ
Անկարայի եւ Բաքվի ծրագրերը անհանգստություն են առաջացնում ոչ միայն Իրանի մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը։
«Կարող եմ ասել, որ Հնդկաստանի ղեկավարությունը, որը շահագրգռված է մակրոտարածաշրջանում հաղորդակցությունների դիվերսիֆիկացման մեջ, նույնպես շատ մտահոգված է այս ամբողջ իրավիճակով։ Այն հեռանկարը, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները կվերահսկվեն Թուրքիայի կողմից, մտահոգություն է առաջացնում տարածաշրջանի որոշ երկրներում՝ Անկարայի հակառակորդների կամ մրցակիցների մոտ։ Այլ հարց է, որ Հայաստանի ղեկավարությունը չի արձագանքում նաեւ իրանցիների կողմից հնչեցրած այս մտահոգությանը»,-ընդգծեց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերջին սրման ֆոնին Թուրքիան փակել է իր տարածքով իրանական տարանցման ուղիները։ «Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները սրվում են։ Առայժմ գործը մինչեւ դեսպանների հետկանչ չի հասել։ Իրանը կտրականապես դեմ է Սյունիքով արտատարածքային հաղորդակցությանը, ուստի Թեհրանը հայտարարեց, որ իր համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ռազմավարական շահերի հարց է։ Այս ամբողջ իրավիճակը ձեռնտու չէ իրանցիներին, եւ նրանք բացահայտ խոսում են այդ մասին։ Թեհրանը վախենում է եւ չի կարող ընդունել մի իրողություն, որում հենց Թուրքիան է վերահսկելու տվյալ մակրոտարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները»,-ասաց Գեւորգյանը։
Շուտով Վիեննայում տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումը եւ այդ ֆոնին, փորձագետի գնահատմամբ, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի հետ Իրանի հարաբերությունների մերձեցում է նկատվում։
«Դա շատ կարեւոր է այն տեսանկյունից, որ երկու արաբական երկրները մրցակից են Թուրքիային։ Երեք երկրների պոտենցիալ ընդհանուր շահերը կարող են կապված լինել նաեւ Հարավային Կովկասի իրավիճակի հետ»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից ադրբեջանական կողմը Գորիս-Կապան մայրուղում մաքսակետեր է տեղադրել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը