ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար. Երեւանը երբեք չի բանակցել Բաքվի հետ
Հայաստանը երբեք չի բանակցել Ադրբեջանի հետ, այն բանակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը Բաքվին ստիպում էր բանակցությունների գնալ Երեւանի հետ։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով` Հայաստանի ներկայիս իշխանությունները փոխեցին ամեն ինչ, ինչի արդյունքում պատերազմի ժամանակ միջազգային կառույցների կողմից Բաքվի հասցեին ոչ մի համարժեք արձագանք չեղավ։
«Հայկական բանակի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ուղղված են ադրբեջանական լսարանին. իբր հանգիստ եղեք, հայ ժողովուրդը թույլ է, բարոյալքված, ձեր հարցերը ոնց ուզում եք՝ լուծեք։ Իրականում ադրբեջանական բանակն էլ ավելի լուրջ է բարոյալքված եւ էլ ավելի թույլ վիճակում է։ Եթե Հայաստանում այլ իշխանություն լիներ, ադրբեջանցիները կնստեին բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց նա։
Դաշնակցի հետ իրական համագործակցության դեպքում, ըստ Զաքարյանի, շատ արագ կարելի է շատ խնդիրներ լուծել:
«Այսօր նույնիսկ մեր ռազմավարական դաշնակիցը չի վստահում այս իշխանություններին։ Անհրաժեշտ է թարմացնել Ռուսաստանի հետ գործող պայմանագրերը։ Հմուտ քաղաքականության արդյունքում կարելի էր խոսել եռակողմ հայտարարության չկատարված հատվածը վերանայելու, Սյունիքում իրավիճակը փոխելու մասին, որպեսզի բոլոր հաղորդակցությունները վերահսկվեն բացառապես Հայաստանի կողմից։ Արցախը պետք է վերականգնվի առնվազն նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում: Սակայն ներկայիս իշխանությունների օրոք Արցախի մնացած մասն էլ կարելի է շատ արագ կորցնել։ Հայաստանի իշխանությունները խոսում են ճանապարհների ասֆալտապատման մասին, բայց չեն ասում, որ երեք անգամ ավելի շատ ասֆալտապատ ճանապարհ են հանձնել»,- հավելեց նախկին փոխնախարարը։
Նրա խոսքով` «3+3» ձեւաչափը չի արտահայտի Հայաստանի շահերը, քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման օրակարգը վերջնականապես չի ձեւակերպվել եւ քանի դեռ Հայաստանը հակափաստարկներ չունի բանակցային սեղանին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը