Իրանը երաշխիքներ է պահանջում, որ ԱՄՆ-ը այլեւս դուրս չի գա միջուկային գործարքից
Իրանը երաշխիքներ է պահանջում, որ ԱՄՆ-ը այլեւս դուրս չի գա միջուկային գործարքից (ԳՀՀԾ)։ Այս մասին Guardian-ի հարցազրույցում ասել է Իրանի բանակցող, քաղաքական հարցերի գծով փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։
Նրա խոսքով՝ Իրանի եւ ստորագրող մյուս կողմերի միջեւ Վիեննայի բանակցություններում չի հաջողվել հասնել համաձայնության առ այն, որ ԱՄՆ պատժամիջոցները գործնական ազդեցություն են թողել Իրանի հետ առեւտրի վրա։ «Մեզ հարկավոր է ստուգում, եւ այդ հարցը մնում է չլուծված։ Սա չլուծված հարցերից մեկն է։ Միայն պայմանագիր ստորագրելը բավական չէ»,- ասել է նա։ Կանին չի բացառել, որ այդ ստուգման համար անկախ մարմին պատասխանատու կլինի։
Պաշտպանելով Իրանի պահանջն այն մասին, որ ԱՄՆ-ը երաշխիքներ կտա, որ կհետեւի համաձայնագրին՝ Բաղերի Կանին ասել է. «Խոսքը համաձայնագրի մասին է, ոչ թե քաղաքականության։ Եթե գոյություն ունի խաղաղ համաձայնագիր երկու պետությունների միջեւ, այն պայմանագրի ուժ ունի։ Սա միջազգային իրավունք է։ Չի ենթադրվում, թե ԱՄՆ ներքին օրենքները կարող են գերազանց ուժ ունենալ միջազգային համաձայնագրի նկատմամբ։ Դա հակասում է միջազգային իրավունքին»։
Նա ավելացրել է, որ կցանկանար, որպեսզի եվրոպական տերությունները իրենց սեփական երաշխիքները տային, որ առեւտուր կանեն Իրանի հետ՝ անկախ ԱՄՆ դիրքորոշումից, գուցե օգտագործելով արգելափակող օրենքը, որը կչեղարկի ԱՄՆ պատժամիջոցները Իրանի հետ առեւտուր անող եվրոպական ընկերությունների հանդեպ։
Նա կրկնել է ԱՄՆ բոլոր պատժամիջոցները հանելու կոչը՝ կապված միջուկային գործարքի հետ։ «Մենք պարզապես ասում ենք, որ ԳՀՀԾ-ի համապատասխան՝ պետք է հանել պատժամիջոցները։ Մենք գործարք ենք կնքել եւ կարծում ենք, որ այն պետք է իրագործվի»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...