Պարտվեցինք 5:0, որ Գերմանիայից չպարտվենք 15:0
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանում անփառունակ պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից եւ 12 միավորով մնաց 4-րդ տեղում, այն դեպքում, երբ հաղթանակի դեպքում հայտնվելու էր երկրորդ տեղում:
Ցավալին այն է, որ պարտվեցինք մի հավաքականից, որը գրանդ չէ, անգամ ոչնչով առավել չէ մեր հավաքականից: Հիշեցնենք, որ Սկոբիեում այս հավաքականների հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:
Իհարկե, հավաքականի մարզիչը կարող է օրինակ վերցնել Հայաստանը ղեկավարող առաջնորդից եւ հայտարարել՝ մենք պարտվեցինք 5:0, որ Գերմանիայից չպարտվեինք 15:0 կամ մենք պարտվեցինք 5:0, որ Հենրիխ Մխիթարյանն ու Տիգրան Բարսեղյանը ծանր վնասվածքներով երկար ժամանակ շարքից դուրս չգային:
Ի դեպ, Ռումինիա-Իսլանդիա հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով եւ հյուսիսմակեդոնացիները հաղթանակից հետո ամրացան երկրորդ տեղում: Մյուս խաղում գերմանացիները ամբողջ խաղն անցկացնելով մեկ ավելի ֆուտբոլիստով Լիխտենշտեյնին հաղթեցին 9:0 հաշվով:
B խմբում անակնկալ, իսկ իսպանացիներին շատ հաճելի անակնկալ մատուցեցին վրացիները, 2:0 հաշվով հաղթելով շվեդիային, ինչը թույլ տվեց Իսպանիայի ընտրանուն հավակնել առաջին տեղին:
H խմբում ռուսները 6:1 հաշվով հաղթեցին Կիպրոսին, իսկ Խորվաթիան 7:1՝ Մալթային: Այստեղ պայքարն առաջին տեղի համար Ռուսաստանի եւ Խորվաթիայի միջեւ շարունակվում է:
Մեր միակ սփոփանքն այս ամենի մեջ կարող է լինել միայն այն, որ Ադրբեջանը սեփական դաշտում 3:1 հաշվով զիջեց գաճաճ Լյուքսեմբուրգի հավաքականին:
Top-News.am


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները