«Ականատես եղանք երեկվա սահմռկեցուցիչ դեպքին, երբ իրենց «հաղթանակի» օրը մատաղ արեցին 22-ամյա երիտասարդի»․ Սասուն Բարսեղյան
Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանուկ հասակում, երբ ազերիների մոտ ինչ որ ազգային տոն էր մոտենում, լուսահոգի մայրս հորդորում էր չիջնենք Ասկերան-Աղդամ մարյուղու շրջակայքը, եւ շատ զգույշ լինենք անծանոթ, տարիքով մարդկանցից։
Տոների նախօրեին նրանց մոտ չգրված օրենք կար։
Որևէ հայի «մատաղ» էին անում…
Հասանք 21-րդ դար։
Եվ ականատես եղանք երեկվա սահմռկեցուցիչ դեպքին, երբ իրենց «հաղթանակի» օրը մատաղ արեցին 22-ամյա երիտասարդի։
Պարզապես «հենց այնպես», ռուսերեն լեզվով, ради кайфа, մոտենա, և 5 մետրից սպանի հայի։
Սպանի հայի, և… բավականություն ստանա…
Ո՞ւր էին ռուս խաղաղապահները։
Նրանք ի սկզբանե ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆ պահպանել խաղաղ , անզեն հայ աշխատակիցների ֆիզիկական անվտանգությունը։
Կամ ի վիճակի չեն իրականացնելու խաղաղապահ առաքելությունը, կամ չեն «ցանկացել» պատշած ձևով իրականացնել նշված առաքելությունը։
Երկու դեպքում էլ ունենք հարցեր…
Կարձանագրեն հրադադարի հերթական խախտում, միգուցե «կձերբակալեն» սրիկա մարդասպանին…
Եվ առիթը բաց չեն թողնի, հայտարարելու խաղաղ դարաշրջանի բացման մասին։ Համատեղ բնակության «հրաշալի հեռանկարների»։
Ապաշրջափակումից հայ ժողովրդի համար «դրախտի նմանվող դարաշրջանի» մասին։
Տրաքվում եմ…
Կլինի՞, մեկ անգամ էլ հայկական կողմը հրադադարը խախտի։
Գեթ մեկ անգամ։
Օրինակ, Շուշիում հերթական տոնակատարության ժամանակ, երբ ոջլոտ բռնապետը, ի լուր ԱՊԻԿԱՐ ԱՇԽԱՐՀԻ, հերթական անգամ լուտանքներ է թափում ժողովրդիս գլխին, ոսկրոտ բռունցքը թափահարելով օդում…և մնում անպատասխան։
Ա՛յ այդ ժամանակ…
Հենց ա՛յդ պահին…»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը