Ալիեւի ելույթը «խաղաղության դարաշրջանի» նախաշեմին. յուրաքանչյուր պարբերությունում` «հայերը թշնամիներ են».
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ 44-օրյա ագրեսիայի ռազմական գործողությունների դադարեցման տարեդարձի կապակցությամբ հանդես է եկել հերթական միլիտարիստական ելույթով։
Ելույթը, ինչպես եւ սպասվում էր, հնչեցվեց օկուպացված հայկական Շուշիում, ուր Ադրբեջանի նախագահը ժամանել է զինվորական համազգեստով` իր կնոջ՝ Մեհրիբանի ուղեկցությամբ:
Ելույթի էությունը, որն ուշադրությամբ լսում էր մի քանի տասնյակ զինծառայող, կայանում էր անձնապես իր, ադրբեջանական բանակի, նորից իր, կրկին իր եւ նորից իր գովերգման մեջ։ Ուշագրավ է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, որն ընդհանրապես չի փոխվել Բաքվի կողմից հաստատված «3+3» բանաձեւի առաջարկի համատեքստում։ Ադրբեջանի ղեկավարի ելույթի բառացիորեն յուրաքանչյուր պարբերությունում «թշնամի հայեր»՝ «էրմենի դուշման» արտահայտությունն էր։
Իլհամ Ալիեւը նույնիսկ հաստատեց, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ. «Երբ 2003 թվականին առաջին անգամ ընտրվեցի նախագահի պաշտոնում, ադրբեջանական ժողովրդին ուղղված իմ ուղերձում ասացի, որ մենք ամեն գնով կվերադարձնենք մեր պատմական հողերը` լինի դա խաղաղ, թե ռազմական ճանապարհով: Եվ այդպես էլ եղավ։ Տարիների խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին. հակառակը, թշնամին էլ ավելի լկտիացավ։ Եթե օկուպացիայի առաջին տարիներին ադրբեջանական ժողովուրդը եւ ես դեռ որոշակի հույսեր ունեինք բանակցային գործընթացի հետ կապված, ապա վերջին շրջանում այդ հույսերը լիովին վերացան»։
Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայատյացության եւ հայերի նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ, ըստ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության, հենց Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ձեւակերպումներն են ադրբեջանցի զինվորականներն օգտագործում գերեվարված հայերի սպանությունների եւ խոշտանգումների տեսագրություններում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը