Յուրգեն Կլոպ․ Ես չեմ արդարանում, բայց մրցավարը պետք է նորմալ որոշումներ ընդունի
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Վեստ Հեմից» Լոնդոնում կրած 2։3 հաշվով պարտությունը։
«Առաջին գոլը «Վեստ Հեմը» խփեց դարպասապահի դեմ խախտումից հետո։ Ինչպե՞ս կարող է Ալիսոնը վերցնել գնդակը, եթե մրցակցի ձեռքը խանգարում է նրան։ Դա տարօրինակ է։ Ես չեմ արդարանում, բայց մրցավարը պետք է նորմալ որոշումներ ընդունի։
Հետո մենք վերականգնեցինք հաշվի հավասարությունը եւ ամբողջովին վերահսկում էինք խաղը, իսկ մրցակիցը միայն հակագրոհում էր։ Երկրորդ խաղակեսում այդքան էլ լավ չխաղացինք։
Ցանկալի կլիներ, որ մեր խաղացողներն ավելի սառնասրտորեն իրացնեն իրենց պահերը։ Մենք երկու անգամ գոլ բաց թողեցինք ստանդարտ դիրքերից հետո»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Այդ հաղթանակից հետո «Վեստ Հեմը» 23 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ երրորդն է։ «Լիվերպուլն» ունի 22 միավոր եւ չորրորդ տեղում է։ Առաջատար «Չելսին» վաստակել է 26 միավոր։
Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր
«Վեստ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 3։2
Ալիսոն Բեքեր, 4, ինքնագոլ, Պաբլո Ֆորնալս, 67, Կուրտ Զումա, 74 - Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 41, Դիվոկ Օրիգի, 83


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...