Ադրբեջանական պատրանքներ․ Բաքվում Հայաստանին համեմատում են Գերմանիայի հետ եւ պահանջում խաղաղ պայմանագիր կնքել
Շարունակելով ամեն ինչ գլխիվայր շրջելու քաղաքականությունը՝ Ադրբեջանում առաջ են տանում «զոհի» գաղափարը՝ Հայաստանին ներկայացնելով որպես «ագրեսոր»։
«Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաշտության պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ, ինչո՞ւ այն չպետք է ստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, փոխանցում է ԱՊԱ-ն։ «Ադրբեջանի առաջարկները հայտնի են Հայաստանին։ Հայ հասարակությունը պետք է փոխվի նաեւ քաղաքականապես, հոգեբանորեն եւ ընդունի իր հարեւանների հետ խաղաղ գոյակցությունը։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման հաշտության պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ, ինչո՞ւ այն չպետք է ստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերն այս ուղղությամբ»,-ասել է Հաջիեւը՝ ակնհայտորեն համեմատելով Հայաստանը Գերմանիայի հետ։ Նրա խոսքով՝ մինչ 44-օրյա պատերազմը «իր համար շատ դժվար էր արտասահմանյան միջոցառումներին ելույթ ունենալ որպես պարտվող երկրի ներկայացուցիչ»։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում խնդիր կա, եւ այդ հարաբերությունները պետք է փոխվեն։ «Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»,-ընդգծել է Հաջիեւը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի ցույց են տալիս, որ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Սրան պետք է վերջ տալ։ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»: Միաժամանակ, Հաջիեւն ընդգծել է, որ Հարավային Կովկասում այլ պետություն ստեղծելու Հայաստանի մտադրությունը ձախողվել է։ Այսպիսով, խեղաթյուրելով պատմությունն ու իրականությունը, շանտաժի եւ սպառնալիքների միջոցով Ադրբեջանը փորձում է ստիպել հայկական կողմին ճանաչել իր տարածքային ամբողջականությունը՝ մոռանալով, որ ԽՍՀՄ փլուզման եւ Ադրբեջանի անկախության հռչակման ժամանակ Լեռնային Ղարաբաղն իր կազմում չէր։ Հաջիեւը չի հիշատակել գերիների մասին, որոնց Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել արդեն մեկ տարուց ավել, ռազմական հանցագործությունների, գերեվարված հայերի, այդ թվում՝ ծերերի եւ կանանց, մշակութային հուշարձանների ոչնչացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառների եւ սանձազերծած ագրեսիայի մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը