Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարին կալանավորելու միջնորդություն ե՞րբ եք ներկայացնելու. Ռոբերտ Հայրապետյան
Ինչ է իրականում կատարվում Սյունիքի մարզպետարանում։ Բախտի բերմամբ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի աշխատասենյակը զբաղեցնող Էդգար Մարտիրոսյանը ապօրինաբար հրահանգել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանին ազատման դիմում ներկայացնել՝ սպառնալով հակառակ դեպքում վերջինիս նկատմամբ ծառայողական քննություն սկսել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երիտքպպաշտականը նեղսրտել է, որ Գանդալյանը, ազատորեն իրացնելով Սահմանադրության 7-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքը՝ ընտրել է «Հայաստան» դաշինքին և հրաժարվել է ներգրավվել որևէ ընտրական պրոցեսում և աշխատել Սյունիքի անվտանգությունն անմիջական սպառնալիքի տակ դրած ՔՊ-ի օգտին։
Գանդալյանը բնականաբար հրաժարվել է ազատման դիմում գրել, իսկ երիտիշխանականն էլ մի այնպիսի ծիծաղելի պատճառով է ծառայողական քննություն սկսել ու կասեցրել Գանդալյանի լիազորությունները, որ անգամ իրավունքի մեծագույն մասնագետ Վահագն Հովակիմյանի ծիծաղը կգար։ Ըստ որում այնպիսի խայտառակ թերություններով է հրաման արձակել, որ կարճ ժամանակ է պետք լինելու դատարանում ծառայողական քննության միտումնավորությունը ապացուցելու համար։
Հիմա հարցս․
Սյունիքի համայնքապետերի դեմ քրեական գործեր կարեցիք ու նրանցից մի քանիսին դեռ պահում եք կալանքի տակ այն հիմնավորմամբ, որ ստիպել են այս կամ այն քաղաքական ուժի օգտին աշխատել, իսկ մարզպետարանի գլխավոր քարտուղարին կալանավորելու միջնորդություն երբ եք ներկայացնելու՞ չէ որ արարքի հատկանիշները գրեթե իդենտիկ են։
Լուսանկարում Կապանի ՔՊական քաղաքապետի թեկնածու Դավիթի քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը պատվով թաքնված աշխատակազմի գլխավոր քարտուղարն է»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը