«Իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանի դիրքորոշումից». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի VIII-րդ գլոբալ համաժողովի («Աշխարհը COVID-19-ից հետո») շրջանակում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ անելով հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանը մի շարք առաջարկներ է արել Հայաստանին՝ սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, քանի որ մենք մտադիր ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Սակայն, ցավոք, այս առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան»։
Ինչպես գրում է haqqin.az-ը, Ալիևը նշել է, որ Ադրբեջանն առաջարկել է նաև սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։
«Այս ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց, ցավոք, այդ հարցը դեռ լուծված չէ», – ասել է Ալիևը, որի պնդմամբ՝ Ադրբեջանը առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Նա ընդգծել է, որ «պետք է նայել ապագային և ապահովել այն որպես կանխատեսելի, պատրաստ լինել լայնածավալ համագործակցության»:
Ալիևը շեշտել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանի դիրքորոշումից։
«Մեր դիրքորոշումը միանշանակ պարզ է. մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Մենք ուզում ենք շրջել այս էջը և որոշել սահմանները, բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից արձագանք չկա։ Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի լռում են։ Կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը»,-ասել է Ալիևը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը