Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է

Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին

Օմբուդսմեն. Ադրբեջանցիների պատճառով Հայաստանի որոշ գյուղերում ընդհանրապես ջուր չկա

Գեղարքունիքի մարզում Հայաստանի տարածքում ադրբեջանցիների առկայության պատճառով որոշ գյուղեր ընդհանրապես ջուր չունեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Դա, նրա խոսքով, ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունների հետեւանք է։ «Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի տարածքում մարդկանց կյանքի իրավունքի խախտում է»,- ընդգծեց նա։

Օմբուդսմենը մեջբերեց մի քանի փաստ, որոնք տեղ են գտել զեկույցում. «Ներքին Խնձորեսկի բնակիչների արոտավայրերն ամբողջությամբ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման պայմաններում մարդիկ չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նույն իրավիճակն է նաեւ Դավիթ Բեկ գյուղում: Եղել են նույնիսկ այգիների վնասման դեպքեր։ Ո՞վ է փոխհատուցելու մեր համաքաղաքացիներին նրանց կորուստների համար: Դավիթ Բեկ գյուղում մեկ այլ խնդիր կա՝ ադրբեջանցիների դիրքը հենց գերեզմանոցի վերեւում է, պատերազմի ժամանակ այնտեղից կրակոցներ են հնչել։ Ներքին Հանդի դպրոցը, օրինակ, գտնվում է ադրբեջանական զինուժի դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Կարո՞ղ է արդյոք որեւէ միջազգային կազմակերպություն հիմնավորել, որ սա երեխաների իրավունքների խախտում չէ։ Ինչ վերաբերում է Շուռնուխին, ապա այնտեղ ընդհանրապես երեք պետությունների զորքեր կան, ընդ որում` այն տարածքում, որտեղ ամեն օր երեխաները խաղում են։

Դա բացարձակապես անընդունելի է։ Իսկ այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված սահմանազատումը հանգեցրեց նրան, որ Հայաստանի քաղաքացուն պատկանող ախոռը մնաց ադրբեջանական կողմում։ Սա մարդու իրավունքների բացահայտ խախտում է, ինչպես նաեւ` այն, որ ադրբեջանական դիրքերը գտնվում են Վերին Շորժայի գոմերից մեկի վերեւում։ Ադրբեջանցի զինծառայողները գտնվում են նաեւ Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ գյուղերի վերեւում»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ բանակցություններում պետք է ներառվի նաեւ Սյունիքի մարզի Ծավ գյուղի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը, ուր ադրբեջանցիները ներթափանցել էին 2020 թվականի հոկտեմբերին։ «Այստեղ ներթափանցման խորությունը 1.2 կմ է։ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն այնտեղից, թեեւ այդ հարցը դեռ չի քննարկվել»,- պարզաբանեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա արձանագրեց, որ Հայաստանի ճանապարհներին ադրբեջանական ցուցանակներ են հայտնվել՝ նպատակ ունենալով ահաբեկել մարդկանց, ինչպես նաեւ հետագայում այնտեղ տեղակայել Ադրբեջանի անվտանգության կառույցների ներկայացուցիչներին, որոնց գերագույն գլխավոր հրամանատարն ամեն օր սպառնում է Հայաստանին, Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությանը։ «Այդ կարեւոր գործոնը պետք է հաշվի առնել: Սա ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է»,- եզրափակեց Արման Թաթոյանը։