ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերը զգալի առաջընթացի են հասել հրթիռների ու անօդաչու համակարգերի ոլորտում
ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերը զգալի առաջընթացի ու զարգացման են հասել ռադարների, հրթիռների ու անօդաչու համակարգերի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահիֆարդը, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ չնայած Իրանի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված կոշտ եւ անարդար պատժամիջոցներին, երկրի հակաօդային պաշտպանության ուժերը նկատելի առաջընթացի են հասել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռադարների, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) եւ կիբեռհամակարգերի:
Սաբահիֆարդն ասել է, որ այսօր երկրի հակաօդային պաշտպանության ուժերը սկսել են ապավինել սեփական ուժերին, տեղական գիտելիքներին եւ տեխնիկական նորույթներին։
Նա հավելել է, որ իրանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից անցկացված վերջին զորավարժությունները այդ ուժերի հրթիռային ներուժի միայն մի մասն են։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը