Ըստ Էրդողանի՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները և պատասխանել լրագրողների հարցերին, հաղորդում է ermenihaber.am-ը:
Խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են մի քանի հարց, այդ թվում և Հարավային Կովկասի հարցը: Նա Մակրոնին հայտնել է, որ Հարավային Կովկասում հիմա դրական քայլեր են կատարվում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված՝ շարունակելու այդ դրական քայլերը։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, թե իբր Ալիևը Փաշինյանի ունեցել է խոսակցություն, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու հարցը:
«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքին նաև Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,-եզրափակել է Էրդողանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը