Ընտրություն անելուց առաջ մի անգամ ևս լսեք Շուշիում հնչող մուղամի ձայնը, քանի որ դուք եք որոշելու վաղը դրա՝ Սյունիքում լսվել չլսվելու հարցը
Սա պայքար է Արցախը հանձնած ու Հայաստանը վտանգած մարդկանց, ու Արցախի ու Հայաստանի սուվերենությունը որպես բարձրագույն արժեք պահողների միջև: Նման գրառում է արել Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում.
«Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է: Նա այն աստիճան ինքնամոռաց է լծվել Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնած թիմին գովազդելով, որ մոռացել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի մասին:
Ըստ այդմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին և հանրային ծառայողին արգելվում է իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ օրենքը նշում է, որ այդ պահանջը չպահպանելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Նիկոլ, պատրաստվում ես քո իրավունքի դիկտատուրայի հաստատման շրջանակներում կարգապահական պատասխանատվության ենթարկել քո կողմից նշանակված կադրին, թե՞ հրահանգելու ես արդարադատության նախարարիդ, որպեսզի ևս մեկ անգամ ափսոսա, որ երկրում օրենք ու Սահմանադրություն կա:
Հ.Գ. Ստեղծված իրավիճակում սա պայքար չէ իշխանության կամ ընդդիմության միջև: Սա պայքար է Արցախը հանձնած ու Հայաստանը վտանգած մարդկանց, ու Արցախի ու Հայաստանի սուվերենությունը որպես բարձրագույն արժեք պահողների միջև:
Ընտրություն անելուց առաջ մի անգամ ևս լսեք Շուշիում հնչող մուղամի ձայնը, քանի որ դուք եք որոշելու վաղը դրա՝ Սյունիքում լսվել չլսվելու հարցը»,-գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը