Վրաստանի առողջապահության նախարար. Բանտի հիվանդանոցը հարմար է Սաակաշվիլու բուժման համար
Գլդանի թիվ 18 բանտի հիվանդանոցը համապատասխանում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու բուժմանն անհրաժեշտ բոլոր պայմաններին, ասել է առողջապահության նախարար Եկատերինա Թիկարիձեն, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։
Սաակաշվիլին արդեն 26-րդ օրն է՝ հացադուլ է անում։ Բանտարկյալի անձնական բժիշկները անհանգստանում են նրա առողջության համար եւ պահանջում հոսպիտալացնել Սաակաշվիլուն քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկայում։ Իր հերթին, Վրաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է պացիենտին տեղափոխել Գլդանի թիվ 18 բանտի հիվանդանոց։ Նախկին նախագահի փաստաբաններն անհանգստանում են նրա անվտանգության համար, եթե նրան տեղափոխեն բանտի հիվանդանոց։
Նախարարի խոսքով՝ Բժշկական եւ դեղաբանական գործունեության կարգավորման գործակալության ներկայացուցիչներն այսօր կզննեն բանտի հիվանդանոցը եւ եզրակացություն կտան, թե որքանով է այն պատրաստ ապահովելու ոչ միայն պացիենտ Սաակաշվիլու, այլեւ մյուս բանտարկյալների անվտանգությունը։
«Կարգավորող գործակալությունը առաջադրանք է ստացել. այսօր նրանք կգնան քրեակատարողական հիվանդանոց եւ կստուգեն, թե որքանով է այն պատրաստ ընդունելու եւ ապահովելու ոչ միայն պացիենտ Սաակաշվիլու, այլեւ մյուս բանտարկյալների անվտանգությունը։ Նրան այլ կլինիկա տեղափոխելու ոչ մի անհրաժեշտություն չկա»,- ասել է նախարարը։
Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայից գաղտնի ժամանել է Վրաստան սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 1-ին կալանավորվել է Թբիլիսիում։ Վրաստանում Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով եւ ներկայում պահվում է Ռուսթավիի բանտում։ Իր կալանավորումը Սաակաշվիլին համարում է անօրինական, իրեն՝ քաղբանտարկյալ, իսկ մեղադրանքները՝ կեղծ։ Նա հացադուլ է հայտարարել կալանավորման օրը՝ պահանջելով ազատ արձակել իրեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը