Իրանը չի բացառում ապագայում Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի ստեղծումը
Իրանում դեռևս պատրաստ չեն Ռուսաստանի հետ ստեղծել ռազմական դաշինք, սակայն ապագայում նման հնարավորությունը չի բացառվում։ Այդ մասին ռուսական Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։
«Իհարկե, մենք կզարգացնենք ռազմական համագործակցությունը և ապագայում մենք, հնարավոր է, կգանք դրան, բայց դեռևս մեր հարաբերությունները չեն հասել այդպիսի փուլի»,- նշել է Բաղերին։ Նա նաև հայտարարել է, որ Իրանն ու ՌԴ-ն պատրաստվում են կնքել համաձայնագիր, որը ենթադրում է ռազմական համագործակցություն, զինամթերքի ձեռքբերում և ահաբեկչության դեմ պայքար։ Բաղերին ընդգծել է, որ 25 տարի ժամկետով նման համաձայնագիր Իրանը կնքել է նաև Չինաստանի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում Բաղերին հանդիպել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Այս ամսվա սկզբին իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին Մոսկվայում հանդիպել էին նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին նաև Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի ստեղծման հավանականությունը, որն առաջարկել էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Այն զբաղվելու էր տարածաշրջանում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ, իսկ դրան հնարավոր է անդամակցեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը։
Իրանն ու Ռուսաստանն իրենց հավանություն էին տվել թուրք-ադրբեջական կողմի առաջ քաշած այս նախաձեռնությանը։ Լավրովը նշել էր, որ հարցի առնչությամբ աշխատում են Հայաստանի իրենց գործընկերների հետ, իսկ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ, Ռուսաստանի ներկայության պատճառով բացառվում է Վրաստանի մասնակցությունն այդ նախաձեռնությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը