Մեզ անհանգստացնում է, որ որոշ օտար ուժեր փորձում են ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա. Իրանի ԱԳ նախարար
Իրանի նոր իշխանությունների կարևոր սկզբունքներից է զարգացնել հարևանների հետ հարաբերությունները, հատկապես հյուսիսային կողմի հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Russia 24-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիան։
Նա նշել է, որ իրենք չեն կարող հարևաններից մեկի հետ աշխատել՝ ընդդեմ մյուսի։
«Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։ Հայաստանի ԱԳ նախարարը եկել էր Թեհրան։ Լավ կլիներ, որ մեր ադրբեջանցի գործընկերը ևս Իրան այցելելու հնարավորություն ունենար։ Ես նույնպես հնարավորության դեպքում կայցելեմ Բաքու և Երևան՝ որպես բարիդրացիական հարաբերությունների ժեստ»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը, սակայն ավելացրել, որ իրենց Հարավային Կովկասում անհանգստացնում է առաջին հերթին այն, որ որոշ օտար ուժեր փորձում են ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա և փոխել դրա սահմանները, փակել սահմանները։
«Միևնույն ժամանակ արձանագրում ենք ահաբեկիչների առկայությունը, որոնք եղել են Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Մենք սա ասում ենք՝ կասկածի տակ չդնելով մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Մեզ հետ քննարկումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնատար անձինք խոստացան, որ միջոցներ կձեռնարկեն տարածաշրջանն ահաբեկիչներից զերծ պահելու համար»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը