Անկայունություն, որ կարող է անգամ ռեգիոնի քարտեզի ուրվագիծը փոփոխել
Մտնում ենք քաղաքական ծանր ու տնտեսական անորոշ տուրբուլենտության շրջափուլ։ Այս մասին ֆեյսբուքում գրել Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը.
«Օրեր առաջ մի կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց․ Վրաստան վերադարձավ Միշիկը (Սահակաշվիլի Միշիկը, ոչ թե․․․)։ Վերադարձավ այն դեպքում, երբ իր մասով այնտեղ գործ կար հարուցված և նրան շատ արագ կալանավորեցին։
Ոչ մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու՞ է նա վերադարձել՝ իմանալով, որ մտավ Վրաստան կալանավորելու են։ Վրաստանին ծանր օրեր են սպասվում ներքին կայունության մասով․ ի դեպ, ոչ միայն Վրաստանին։
Անկայունություն, որ կարող է անգամ ռեգիոնի քարտեզի ուրվագիծը փոփոխել։
Իսկ խորքային առումով դրանք կապված են ռեգիոնը ՌԴ-ից վերջնականապես պոկելու ծրագրի հետ։ Արցախի հարցը այսօր այլևս չկա, ՀՀ վերնախավը սիրախաղ է անում թուրքերի հետ։ Սրանք այն՝ ամենից կարևոր նախապայմաններն են, որ 2008-ի գործընթացը վերսկսվի։
Մտնում ենք քաղաքական ծանր ու տնտեսական անորոշ տուրբուլենտության շրջափուլ։
Հ․Գ․ Էդ, որ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը չի հաստատում, սադրանքերի է գնում նրանց ներկայությամբ (այդ թվում հայկական որոշ շրջանակների մասնակցությամբ), մյուս կողմից Ալիևը դիտարկումներ ունի խաղաղապահների աշխատանքի մասով, դա հող է՝ վաղ - մյուս օր ռուսների ներկայությւոնը ոչ լեգիտիմ համարելու ու դուրս հրավիրելու մասով։ Այս մասին ամիսներ շարունակ եմ նշել»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը