Չգիտեմ էս ինչ կատարվեց մի ակնթարթում,ունեիր ու հիմա չունես...
Սեպտեմբերի 27-ից սկսած Եռաբլուր պանթեոնում և Հայաստանի տարբեր պանթեոններում նշվում է մեր Հերոս Բալեքի անմահանալու մեկ տարին։Ամեն օր Եռաբլուրը մարդաշատ է,խնկաբույրն ամենուր է,մայրերի ողբաձայն տառապանքը երկինք է բարձրանում,հայրերն էլ լուռ տառապում մի բուռ են դառնում։Չգիտեմ էս ինչ կատարվեց մի ակնթարթում,ունեիր ու հիմա չունես,ունես միայն սառը քար,խունկ,ածուխ ու տիեզերական չափի հասնող կարոտ։
Կարոտի մեջ զույգ աչքեր անմեղ հայացքով քեզ են նայում ու կարծես շշնջում են«մամ պապ ես ապրել էի ուզում»։Ու ցավից,մեղքի զգացումից,որ ծնող դու ապրում ես զավակդ ոչ մեռնել ես ուզում,հա իրոք մեռնել։Ու ավելըն ասեմ Եռաբլուրում նոր փոսեր են ծածկվում՝նոր շիրիմներ։Ոչինչ չի փոխվել.ցավը չի մեղմացել,ցավին համակերպվել չի ստացվել,ոչինչ չի մոռացվել,ընդհակառակը ավելի է ուժգնացել ցավն ու կարոտը։Միայն մի բան է անփոփոխ մնացել,մեղավորները չեն պատժվել։Քնում (եթե իհարկե ստացվում է) ու արթնանում եմ վրեժի սպասումով ինչպես թուրքի այնպես էլ ներքին թուրքի հանդեպ։
ՍԱՏԿԵԼՈՒ ԵՔՔՔ
Աստղ Գակեյան-Մանասյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը