«Դա մեծ սիրո պատմություն է». Սաակաշվիլին պատասխանել է անձնական կյանքի մասին հարցերին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պատմել է անձնական կյանքի, այդ թվում՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետ Յասկոյի հետ հարաբերությունների մասին ֆեյսբուքյան իր էջում, գրում է Sputnik Գրուզիա-ն:
Սաակաշվիլին բերման է ենթարկվել Վրաստանում հոկտեմբերի 1-ին, նա գտնվում է Ռուսթավիի №12 բանտում: Վրաստանում մի քանի քրեական գործ է հարուցված նրա դեմ: Սաակաշվիլին ունի Ուկրաինայի քաղաքացիություն:
Նախկին նախագահի խոսքով՝ նա եւ Լիզա Յասկոն արդեն վաղուն ապրում են միասին:
«Բոլոր նրանց համար, ում հետաքրքիր է իմ անձնական կյանքը: Ներկայում ես շատ ավելի կարեւոր պայքարի մեջ են ներգրավված, քան իմ անձնական կյանքն է: Սակայն այդ թեմայի շուրջ բազում հարցեր են տրվել, ցանկանում եմ պատասխանել, որ իմ բոլոր նախկին հարաբերություններն ավարտված են: Մենք Լիզայի հետ վաղուց են կապել մեր կյանքերն ու բազմաթիվ ամիսներ ապրում ենք միասին՝ որպես լիիավ զուգընկերներ: Դա մեծ սիրո պատմություն է, եւ ես երջանիկ եմ»,-գրել է Սաակաշվիլին:
«Ես խնդրում եմ հարգել իմ, ինչպես նաեւ Լիզայի անձնական կյանքը: Ես նրան հարգում եւ եւ երախտապարտ եմ անհավանական համատեղ կյանքի համար»,,-նշել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ նա ամբողջովին կենտրոնացրել է իր ուշադրությունը պայքարի շուրջ, շարունակում է հացադուլն ու լի է վճռականությամբ սկած գործն ավարտին հասցնելու համար:
Նրանց հարաբերությունների մասին հայտնի էր դարձել Սաակաշվիլիի կալանավորման օրը՝ հոկտեմբերի 1-ին, նրա տարածած տեսանյութից: Նախկին նախագահը հայրենիքում դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, եւս մի քանի դատավարություն նրա նկատմամբ դեռեւս ընթացքի մեջ է: Դատախազությունը հայտարարում է, որ Սաակաշվիլիին Ուկրաինա արտահանձնելու հարցը չի քննարկվում եւ նա ստիպված կլինի բանտարկման ժամկետն անցկացնել հայրենիքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը