Ադրբեջանը Բաքվում պարտվեց խոշոր հաշվով
Շարունակվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումները: Երեկ եւս խաղային օր էր:
A խմբում Ադրբեջանի հավաքականը Բաքվում մրցեց Իռլանդիայի ընտրանու հետ եւ խայտառակ պարտություն կրեց 3:0 հաշվով: Այս խմբի մյուս խաղում սերբերը Լյուքսեմբուրգում մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեցին տեղի հավաքականին:
B խմբում Վրաստանի հավաքականը Թբիլիսիում 2:0 հաշվով պարտվեց հույներից: Ընդ որում, մինչեւ 90-րդ րոպեն հաշիվը եղել է 0:0: Շվեդներն էլ իրենց հերթին մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեցին Կոսովոյին:
C խմբում Լիտվան 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ բուլղարների նկատմամբ, իսկ Շվեյցաարիան կարեւոր խաղում 2:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային:
D խմբում հաղթանակներ տարան հյուրերը: Վերջապես առաջին հաղթանակը տարավ Ուկրաինան, 2:1 հաշվով հաղթելով ֆիններին, իսկ բոսնիացիները 2:0 հաշվով հաղթեցին ղազախներին:
F խմբում երկրորդ տեղի համար պայքարում Շոտլանդիան անչափ կարեւոր հաղթանակ տարավ Իսրայելի նկատմամբ: Խաղն ավարտվեց 3:2 հաշվով: Դաշտի տերերը պարտվում էին 2:1 հաշվով, իսկ հաղթական գոլը խփեցին ավելացված չորրորդ րոպեին: Ավստրիան 2:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին, Դանիան՝ 4:0 հաշվով Մոլդովային:
I խմբում Անգլիան 5:0 հաշվով հաղթեց Անդորրային, Ալբանիան մրցակցի դաշտում 1:0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ, իսկ լեհերը ընդամենը հինգ գոլ խփեցին Սան Մարինոյի դարպասը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...