Աֆղանստանցիները հսկայական հերթեր են կանգնում Իրանի դեսպանատան դիմաց՝ փորձելով վիզա ստանալ
Աֆղանստանցիները հսկայական հերթեր են կանգնում Քաբուլում Իրանի դեսպանատան դիմաց՝ իսլամական հանրապետություն տարանցիկ վիզայի հայտեր ներկայացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թալիբան»-ի կողմից Աֆղանստանում իշխանության զավթումից ի վեր դիվանագիտական առաքելությունն ամեն օր հարյուրավոր դիմումներ է ստանում աֆղանցիներից, ովքեր կացության թույլտվություն կամ այլ երկրների վիզա ունեն: Սակայն այժմ, ինչպես նշել են դեսպանատանը, «կայքում փաստաթղթերի ներկայացումը ժամանակավորապես կասեցվել է մեծ ներհոսքի պատճառով, որին համակարգը չի դիմանում»: «Մենք ցանկանում ենք վիզա ստանալ եւ կսպասենք ու հերթ կպահենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է դիմումատուներից մեկը:
Այս պահին Իրան հասնելու երկու եղանակ կա՝ չարտերային չվերթով, որը կարող է արժենալ 250-320 դոլար, կամ ավտոբուսով, որն ավելի էժան է՝ 60-80 դոլար: Ավտոմեքենաների որոշ սեփականատերեր, որոնք նույնպես փորձում են լրացուցիչ գումար վաստակել, ապագա փախստականներին քշում են դեպի Հերաթ նահանգի Իսլամ-Քալա սահմանակետ, սակայն նրանք ստիպված են սահմանը ոտքով հատել: Մյուս կողմից, իրանական Թայբադից ճանապարհը հնարավոր է ավտոբուսով կամ գնացքով շարունակել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը