Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղական «պատերազմներից». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղական «պատերազմներից»: Հավանական ու անհավանական սցենարներ:
1. Երեք երկրների իշխանություններն ակտիվ քննարկում են տարածաշրջանային զարգացումները, միմյանց թիկունքում ինչ-որ բաներ որոշում, պայմանավորվում, հետո իրար մեղադրանքներ ներկայացնում, ուժ ցուցադրում, բայց արդյունքում այդպես էլ ոչինչ չանում: Իրավիճակն այսպես սառեցվում է մինչև ավելի հարմար ժամանակների գալը:
2. Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արցախյան վերջին պատերազմի իր օգուտները չսահմանափակվեն միայն տարածաշրջանում ռազմական ներկայության մեծացմամբ, այլև Ադրբեջանն էլ միանա ԵԱՏՄ-ին ու տարածաշրջանն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Իրանն ու Թուրքիան այդ ժամանակ պարզապես գլուխ են քորում ու անցնում իրենց ավանդական խնդիրների լուծման գործին:
3. Ով ինչ կարողանում` փախցնում է: Ռուսաստանը Հայաստանն ու Արցախի մնացորդները, Թուրքիան Ադրբեջանն ու Արցախի և Սյունիքի կտորները, Իրանն էլ, դե քանի որ ուրիշ տանելու բան չի մնում, հավանաբար Նախիջևանը:
4. Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը նստում պայմանավորվում ու մի նոր Կարսի պայմանագիր են կնքում` հնարավոր դարձնելով 1000 ու 1 նոր սցենար:
5. Երեք գերտերությունները միմյանց դեմ աշխարհաքաղաքական և/կամ քաղաքակրթական դաշինքներ են ստեղծում ու սկսում հակառակորդին դուրս մղել տարածաշրջանից:
6. Արևմուտքը գալիս ու բոլորի քարտերը խառնում, նոր խաղ է սկսում:
Ո՞ր սցենարն եք հավանական համարում: Իսկ անհավանակա՞ն: Առաջարկեք ձեր տարբերակները»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...