Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի «ամբողջականությանն եւ ինքնիշխանությանը» մնում է անփոփոխ. Չավուշօղլու
Ուկրաինայի «ամբողջականությանն ու ինքնիշխանությանը» աջակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Լվովում իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսում, հաղորդել է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Ուկրաինան կապված են սերտ բարեկամական կապերով, երկրները համերաշխություն են ցուցաբերում բազմաթիվ հարցերում: «Մեր կապերը զարգանում են տարբեր ուղղություններով, ինչը չի կարող չուրախացնել: Երկու երկրների նախագահները տարեսկզբից երկու հանդիպում են անցկացրել», - հայտնել է նախարարը:
«Անկարան աջակցել եւ շարունակելու է աջակցել Ղրիմի պլատֆորմի նախաձեռնության խթանմանը: Թուրքիան հատկապես կարեւորում է Ղրիմի թաթարների իրավունքների թեման: Մինչեւ տարեվերջ, թուրքական կողմի աջակցությամբ, Ուկրաինայում կսկսվի Ղրիմի թաթարների համար տների կառուցումը... «Դոնբասում հակամարտությունը պետք է լուծվի՝ հաշվի առնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Չվուշօղլուն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը