Երբևէ տեսե՞լ եք կառավարություն, որը հնարավորություն է ստեղծում իր թշնամու համար իր տարածքով տեղափոխել ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել սեփական բանակի դեմ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաշինյանի հերթական ստի կարճ կյանքը» խորագրով վերլուծություն է ներկայացրել տելեգրամյան իր ալիքում՝ անդրադառնալով Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական չվերթներին:
Քաղաքագետը մասնավորապես ընդգծել է այն վտանգները, որոնք կարող են սպառնալ մեր երկրի անվտանգությանը այդ չվերթների դեպքում.
« 04. 10. 2021: Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը երբեք չի ներգրավվել և չի ներգրավվի Իրանի դեմ որևէ դավադրության մեջ»:
05. 10. 2021: Իրանը փակեց երկինքը Ադրբեջանից Նախիջևան ռազմական մատակարարումների համար:
06. 10. 2021: Ադրբեջանական ավիաուղիները սկսել են թռիչքները Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան:
Մի կողմ թողնենք այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես «ատամիկ» է Իրանի և Ռուսաստանի դեմ մեծ խաղում, ես կցանկանայի տալ հետևյալ հարցը. Կարո՞ղ է Հայաստանի ղեկավարությունը որևէ կերպ վերահսկել, թե պաշտոնական Բաքուն ի՞նչ է տեղափոխելու իր տարածքով Նախիջևան:
Իհարկե, հակաօդային պաշտպանության ռադարները կարող են տարբերել ռազմական ինքնաթիռը քաղաքացիական օդանավից:
Նույն հակաօդային պաշտպանության և այլ ծառայությունները կարո՞ղ են վստահաբար ասել, որ 7,62 մմ տրամաչափի փամփուշտները Նախիջևան չեն տեղափոխվի «Ադրբեջանական ավիաուղիներ», «Էյրբասներ» և «Բոինգներ» օդանավերով: Ավելի մեծ ներթափանցման փամփուշտներ ևս չեն տեղափոխվի, իսկ հետո նույն փամփուշտները չե՞ն օգտագործվի Երասխի դիրքերում հայ զինվորականների դեմ:
Դուք երբևէ տեսե՞լ եք մեկ այլ կառավարություն, որը հնարավորություն է ստեղծում իր թշնամու համար սեփական պետության տարածքով ապրանքներ տեղափոխել, որոնք հետագայում կարող են օգտագործվել սեփական բանակի դեմ»,-իր վերլուծության մեջ գրել է քաղաքագետը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը