Հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է. ԻԻՀ խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։
Ինչպես տեղեկացնում է isna.ir կայքը, հայտարարությունում նշվել է. «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Խայբարը նվաճողները» զորավարժության անցկացումը հզորության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին։
Մեր հարևան երկրների, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վաղեմի են ու կանգուն։ Թշնամիների հրահրումները չեն քակտելու այդ միասնությունն ու եղբայրությունը։ Իրանը բազմիցս ապացուցել է հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ եղբայրությունն ու բարիդրացիականությունը։ Ոմանց պառակտիչ հայտարարությունները դեմ են բարիդրացիականության սկզբունքներին և ակնկալվում է, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կպայքարի նման հայտարարությունների ու վարքագծի դեմ։
Մենք՝ Իրանի խորհրդարանի պատգամավորները, աջակցություն հայտնելով մեր բանակի զորավարժությանը, ԱԳՆ-ից ցանկանում ենք, որ պատգամավորների նախազգուշացումը փոխանցեն Կովկասում դերակատար կառավարություններին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը