Սաակաշվիլիին գաղտնի Վրաստան է տեղափոխել բեռնատարի վարորդը
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին գաղտնի երկիր է տեղափոխել բեռնատարի վարորդը: Այդ մասին հաղորդում է Cnews-ը:
«Սաակաշվիլիին Վրաստան է տեղափոխել Էլգուջա Ցոմայը՝ բեռնատարի վարորդը: Էլգուջա Ցոմայը ծնունդով Աբաշայից է»,-հարթակը մեջբերում է վարորդի ազգականի խոսքերը:
Նրա խոսքով՝ Էլգուջան կանաչեղեն է տեղափոխում Վրաստան Ուկրաինայից: Նա հավելել է, որ Սաակաշվիլին ամբողջ ճանապարհին նստել է մեքենայի օդափոխման սրահում:
Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սաակաշվիլին հայտարարել էր Վրաստան իր վերադարձի մասին, նույն օրը նրան ձերբակալել են: Հաղորդվում է, որ վրացի իրավապահ մարմիններն ունեցել են նախնական տեղեկատվություն Ուկրաինայից դեպի Վրաստան տեղափոխվելու մասին:
Վրաստանում նախկին նախագահը հեռակա ճանաչվել է մեղավոր մի քանի քրեական գործերով, իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սաակաշվիլիին բանտ է սպասվում վերադառնալուց հետո: Մասնավորապես, քաղաքական գործիչը մեղադրվում է իր լիազորությունները չարաշահելու մեջ, երբ զբաղեցնւոմ էր երկրի ղեկավարի պաշտոնը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը