Իրանական օդուժը պատահաբար կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ
Իրավիճակն իրանա-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. Իրանը «Հայբարի նվաճողները» զորավարժությունների շրջանակում շարունակում է ռազմական տեխնիկա և անձնակազմ մոտեցնել սահմանին:
Այս մասին գրում է Военное обозрение-ն՝ նշելով, որ Ադրբեջանի և Իրանի սահմանին կարող է ևս մեկ ռազմական հակամարտություն բռնկվել: Ըստ պարբերականի՝ երկու երկրի միջև հարաբերությունների սրման պաշտոնական պատճառը Գորիս-Կապան ավտոանապարհի երկու հատվածի արգելափակումն է ադրբեջանցի զինվորականների կողմից և իրանցի վարորդներից գումարի գանձումը այդ հատվածներով երթևեկելու համար:
«Ըստ էության, Իրանին իրականում դուր չի գալիս Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում»,- նկառում է հոդվածագիրը:
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանարապետության հետ սահմանի շրջանում: Ինչպես հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կյումերս Հեյդարին, ուսումնավարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանի, ավիացիոն ուժեր, ինչպես նաև ՌԷՊ ստորաբաժանումներ:
Առկա տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններին ներգրավվել են 16-րդ զրահատանկային դիվիզիան, 21-րդ հետևակային դիվիզիան, 64-րդ հետևակային դիվիզիան 164-րդ հետևակային բրիդագի կազմում, ԻՀՊԿ «Աշուրա» 31-րդ դիվիզիան, 65-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատը: Սահմանին են մոտեցվել Սու-24, F-14 և F-4E կործանիչները, Իլ-76 և Ս-130 տրանսպորտային օդանավերը, ինչպես նաև AH-1 «Կոբրա» և CH-47 ուղղաթիռները:
Ցանկացած պահի, ինչպես գրում է պարբերականը, սահմանին կարող է սադրանք տեղի ունենալ, որը զորավարժությունները կվերածի իրական ռազմական բախման, որում Ադրբեջանի կողմից պարտադիր կներգրավվի Թուրքիան: Ի դեպ, մեկ միջադեպ արդեն գրանցվել է ուսումնավարժանքների ժամանակ. AH-1 Super Cobra իրանական ուղղաթիռը պատահաբար կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը հանգեցրել է երեք զինծառայողի մահվան: Աղբյուրի տվյալներով՝ սկզբում կատարվածը բնութագրվում էր որպես ադրբեջանական սադրանք, սակայն ավելի ուշ Իրանն ընդունել է «բարեկամական կրակը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը