«Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու հնարավոր թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա». Կիյումերս Հեյդարի
Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումերս Հեյդարին տեղեկացրել է, որ բանակը զորավարժություններ է սկսում երկրի հյուսիսարևմտյան շրջանում, որն ընդգրկում է Արդեբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան և Զանջան նահանգները: Զորավարժությունների մասշտաբները որոշված չեն, սակայն հրամանատարի խոսքով՝ գործարկվելու են հաուբիցներ, անօդաչուներ, ուղղաթիռներ և զրահատեխնիկա:
Կիյումերս Հեյդարին հայտարարել է նաեւ որ, Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը: «Օրինական բոլոր սահմանները պետք է պահպանվեն: Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու հնարավոր թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա», - ասել է նա:
Նշենք նաեւ, որ իրանական փորձագիտական շրջանակներում նշում են, որ նման ուսումնավարժանքներ վերջին անգամ տեղի են ունեցել անցյալ տարի, երբ ընթանում էր Արցախյան պատերազմը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը