Սյունիքի մարզպետը Տեղի համայնքապետի ժ/պ է նշանակել իր հարազատ քրոջ որդուն
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի կունենա ՏԻՄ ընտրություն, որի անցկացումից մոտ 1 ամիս առաջ տուն է ուղարկվել գործող համայնքապետ Արթուր (Ներսես) Շադունցը։
Փոխարենը Սյունիքի մարզպետը Տեղի համայնքապետի ժպ է նշանակել իր հարազատ քրոջ որդուն՝ գործարար Դավիթ Ղուլունցին։ Համայնքապետի պաշտոնակատարն էլ որոշել է առաջադրել իր թեկնածությունը։
Ի դեպ, սա նույն քրոջ որդին է, ում անունը կապվում է Բերձորում տեղի ունեցած տարբեր գործողությունների հետ։ Դրանց մասին Աղավնոյի գյուղապետը բազմիցս խոսել է՝ տների թալանից մինչև ՋԷԿ-ի 4 մլն խմ ավազի անհետացում։ Բոլորը՝ մարզպետի անվան շահարկմամբ։
Վերջերս էլ ինձ զանգել էր մարզպետի մոտ մարդկանցից մեկը, թե էդ խեղճ մարդը իր քրոջ տղաների ձեռքը Սյունիքում կրակն է ընկել։ Թե նրանք նոր Սուրիկ Խաչատրյան են դարձել, էդ մարդը ի՞նչ անի։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ ծանոթացել եմ 2021-ի գարնանը՝ իր տանը։ Բավական լավ տպավորություն թողեց իր անցած ճանապարհի և այսօրվա մասին իր դատողությունների առումով։ Այն ժամանակ արդարանում էր, թե ուրիշները իր անվան տակ ստոր քայլերի են դիմում, արատավորում իրեն։ Չեմ մանրամասնում խոսակցության այլ կետեր, բայց գոնե այն ժամանակ չէի կարծում, թե Մելիքսեթ Պողոսյանն այդքան կմտնի ՔՊ-ի հանցավոր քայլերի մեջ ու կդառնա նրանցից մեկը։
Համայնքապետի ընտրությունից 1 ամիս առաջ հեռացնել գործող գյուղապետին ու սեփական դիմումի մատնանշմամբ ղեկավարի աթոռին դնել հարազատ քրոջ որդուն, որպեսզի նա էլ օգտագործի պաշտոնական դիրքն ու դառնա համայնքապետ, մեղմ ասած՝ չարաշահում կարող է լինել, ինչը պատժվում է քրեորեն»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը