Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս հարմար ցանկացած հարմար պահի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս հարմար ցանկացած հարմար պահի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես պատրաստ եմ հանդիպել, եւ այս առումով արդեն իմ դիրքորոշումը հայտնել եմ: Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ես նույնպես պատրաստ եմ: Մենք ունեցել ենք հանդիպում, որ անցկացվել է այս տարեսկզբին՝ եռակողմ ձեւաչափով: Այն կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ վերջինս պատրաստ կլինի: Այս կերպ, ես պատրաստ եմ քննարկումների ու կարծում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ այն բանի, որ պատերազմն ավարտվել է, եւ այդ էջը թերթված է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող է կայանալ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը