Ազգերի լիգա․ Մանչինին հրապարակեց Իտալիայի հավաքականի կազմը
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է կազմը, որը կմասնակցի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին։ Եվրոպայի չեմպիոնների կազմում հայտավորված է 23 խաղացող։
Դարպասապահներ․ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Ջենոա»)։
Պաշտպաններ․ Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կիելինի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Էմերսոն («Լիոն»), Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»)։
Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա («Ինտեր»), Բրայան Կրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Ժորժինյո («Չելսի»), Մանուել Լոկատելի («Յուվենտուս»), Մատեո Պեսինա («Ատալանտա»), Մարկո Վերատի (ՊՍԺ)։
Հարձակվողներ․ Դոմենիկո Բերարդի, Ջակոմո Ռասպադորի («Սասուոլո»), Ֆեդերիկո Բերնարդեսկի, Ֆեդերիկո Կիեզա (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»)։
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականը հոկտեմբերի 6-ին կմրցի Իսպանիայի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Բելգիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...