Բոսֆորում ռուսական բեռնատար նավը բախվել է թուրքական նավին
Բոսֆորում ռուսական «Ռուսիչ -10» բեռնատար նավը բախվել է թուրքական Tahsin Imamoglu նավին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական առափնյա պահպանության ծառայությունը:
«Բախման արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան, վնասը հասցվել է միայն նավերին: Դեպքի վայր առափնյա անվտանգության ջոկատներ են ուղարկվել»,- ասել են գերատեսչությունից:
Բացի այդ, առափնյա ծառայության տվյալներով, շաբաթ օրը ռուսական նավի մասնակցությամբ եւս մի միջադեպ էր տեղի ունեցել: «Թեքիրդաղից Ռուսաստան ուղեւորվող 140 մետրանոց «Վոլժսկի-40» նավը Բոսֆորից դուրս գալիս բախվել էր ձկնորսական նավին, որից հետո առափնյա պահակախմբի քարշակները նավը տարել էին դեպի Ահիրկապի խարսխային կանգառի վայր»,- հավելել էին գերատեսչությունում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը