Ալիեւը Հայաստանին խաղաղություն է առաջարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու իր երկրի պատրաստակամությունը՝ կոչ անելով Երեւանին ընտրություն կատարել համագործակցության եւ տարածքային պահանջների միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանագծման եւ սահմանազատման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը խաղաղության եւ համագործակցության տարածաշրջանի վերածել: Սակայն մենք Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին դեռ չենք տեսնում»,- ասել է Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 76-րդ նստաշրջանին:
Նրա խոսքով՝ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը կարող են դառնալ տրանսպորտային նախագծերը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:
Ալիեւն ընդգծել է, որ «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ յուրաքանչյուրը պետք է դա հաշվի առնի»: Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջեւ»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի