Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրшկոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրшվոր Բոլոր ճանապարհները բաց են Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Արաբական երկրներն ու ԵՄ-ն դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումը Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույք Երևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք (տեսանյութ) Ուկրաինան ավելի լավ է որքան հնարավոր է շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջը. Թրամփ Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ին հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է Իրանի արտգործնախարարը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավարի հետ Բելգիան հյուպատոսական ծառայություններ կմատուցի Երևանում Տեղումներ կլինեն առանձին շրջաններում վաղը

Կրшկոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրшվորԲոլոր ճանապարհները բաց ենԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրաբական երկրներն ու ԵՄ-ն դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումըԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքԵրևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք (տեսանյութ)Ուկրաինան ավելի լավ է որքան հնարավոր է շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջը. ԹրամփԿկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ին հրավիրված Եպիսկոպոսաց ժողովըԹալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել էԻրանի արտգործնախարարը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավարի հետԲելգիան հյուպատոսական ծառայություններ կմատուցի ԵրևանումՏեղումներ կլինեն առանձին շրջաններում վաղըՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո
Հայաստան

«Տունս թշնամին է օգտագործում. ի՞նչ տոն նշենք՝ նշելու հավես ու սիրտ չկա». Որոտանի բնակիչ

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից ոստիկանական անցակետ տեղադրելը շարունակում է անվտանգային խնդիրներ առաջացնել անցորդների համար։ Իրանցի վարոդներին կանգնեցնելուց ու որոշակի գումար գանձելուց զատ, թշնամին նաև կանգնեցնում է հայ վարորդներին, դրա վառ ապացույցն այն է, որ սեպտեմբերի 19-ին թշնամին տարել էր երկու հայերի, ժամեր անց ռուսական կողմի աջակցությամբ հնարավոր էր եղել նրանց վերադարձնել։

168.am-ի հետ զրույցում Որոտան գյուղի բնակիչ Սեյրան Օհանջանյանը, ում տունը մնացել է թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում, ասաց, որ Որոտանի այն հատվածում, որտեղ թշնամին անցակետ է դրել, մեքենաներն այդ հատվածով անցնում են ռուսական կողմի վերահսկողությամբ։

«Սպասում են, մի քանի մեքենա հավաքվում է, ռուսական կողմը տանում, նրանց ճանապարհում է, այսինքն՝ իրենք են ճանապարհն անցկացնում, որ անվտանգ լինի»,- ասաց Սեյրան Օհանջանյանը։

Միաժամանակ նա ասաց, որ այն երկհարկանի տունը, որտեղ այս պահին ադրբեջանական դրոշն է դրված, իր տունն է։

«Իմ տունը, այգին՝ ամեն ինչով, այդ GPS-ով անցել է թշնամու վերահսկողության տակ։ Տունս թշնամին է օգտագործում, չգիտեմ՝ իրենց համար անցակետ են սարքում, ինչ են անում։ Իմ տան համար ինձ կանչել են երկու անգամ, առաջարկել են փոխհատուցում տալ, բայց այդ փոխհատուցումը վերցնեմ՝ ի՞նչ անեմ, ես կկարողանա՞մ դրանով տուն սարքել։ Հասարակ օրինակ ասեմ՝ բաժակն արժե 2000 դրամ, իրենք ինձ ասում են՝ արի, 1000 դրամ տանք, ես դա վերցնեմ՝ ի՞նչ անեմ։ Պետք է գումարը համարժեք լինի, որ ես ինձ տուն սարքեմ։ Սա ես ուղղակի օրինակ բերեցի, որ հասկանաք, թե ինձ ինչ գումար են տալիս։ Ես տուն եմ սարքել, հող, այգի, իրենց պատճառով ամեն ինչ կորցրել եմ, այդ ամենն իմ աշխատանքն է եղել, երկու ուսանող ունեմ, անչափահաս տղա, վարկեր, որևէ բան չեմ կարողանում անել, ոչինչ»,- շեշտեց նա։

Խոսելով ՀՀ անկախության 30-րդ ամյակին նվիրված «գունագեղ տոնակատարության» մասին, որն այսօր տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում, Սեյրան Օհանջանյանը նկատեց՝ ինչ ուզում է՝ թող անեն, անձամբ ինքը ո՛չ սիրտ, ո՛չ էլ ցանկություն ունի որևէ տոն նշելու։

«Ի՞նչ տոն նշենք, բոստանում չարչարվում ենք, որ գոյատևենք, նշելու հավես ու սիրտ չկա։ Ասում են, որ այդ միջոցառումների գումարը պետական բյուջեից չէ, հասկացանք, որ բյուջեից չէ, թող տային մարդկանց, իրենց խնդիրները լուծեին, այսօր մարդկանց վիճակը վիճակ չէ, այդ թվում՝ նաև իմը։ Պատգամավորներին պարգևավճարներ են տալիս, խրախուսում են կամ չգիտեմ՝ ինչ են անում, թող տային կարիքավոր մարդկանց, ես ասում եմ՝ իմ վիճակը վատ է, բայց ինձանից ավելի վատ վիճակում գտնվող մարդիկ էլ կան։ Տղաներ կան, որ ձեռք ու ոտք չունեն, վիրահատության պետք է ենթարկվեն, այդ պարգևավճարները նրանց թող տային։ Անորոշ վիճակ է, ես չգիտեմ՝ ինչ է լինելու»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ երբ նախորդ տարվա դեկտեմբերին Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն՝ արդյունքում բազմաթիվ բնակիչներ կորցրեցին իրենց տները, քանի որ դրանք գտնվում են հանձնված տարածքում։