Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ին հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը
Սանկտ Փյոլթըն քաղաքում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու նպատակով Ավստրիա են մեկնել Դանիել ու Արարատ Սրբազանները, ԶԼՄ-ներին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը դրան չի մասնակցի, քանի որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, հայտնել է Քննչական կոմիտեն։
Վարույթը հարուցվել է «Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ»։ Դատական ակտով պահանջում էր Արման Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված է փետրվարի 16-19-ը` Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում