Վերջին երեք տարում Հայաստանից ապաստան է հայցել Թուրքիայի 20 քաղաքացի
Վերջին երեք տարում Հայաստանից ապաստան է հայցել 673 օտարերկրյա քաղաքացի, որոնց գերակշիռ մասը Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան Միգրացիոն ծառայությունից ստացված տվյալները։
Մասնավորապես 2018թ. ապաստանի հայցով Հայաստանին դիմել է 218 անձ, որից 57–ը հանդիսացել են Իրանի, 55–ը՝ Իրաքի, 21–ը Սիրիայի, 17–ը՝ Եմենի, 12–ը Աֆղանստանի, 7–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։
2019–ին Հայաստանից ապաստան հայցած 248 անձանցից 107–ը եղել են Իրանի, 37–ը՝ Սիրիայի, 33–ը Կուբայի, 21–ը՝ Իրաքի, իսկ 7–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։
2020–ին Հայաստանից ապաստան հայցած քաղաքացիների թիվը համեմատաբար նվազել է. ՀՀ–ից ապաստան է հայցել 207 անձ, որոնցից 96–ը եղել են Իրանի, 25–ը Սիրիայի, 22–ը Լիբանանի, 10–ը Կուբայի, 6–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։ Նախորդ տարի մեր երկրից ապաստան հայցած Թուրքիայի քաղաքացիներից չորսը եղել են արական, իսկ երկուսը իգական սեռի։ 2018–2020թթ. Հայաստանից ապաստան հայցած Թուրքիայի 20 քաղաքացիներից 8–ը ստացել են փախստականի կարգավիճակ, իսկ 3 քաղաքացու դիմում մերժվել է։
Ընդհանուր առմամբ 2018–ին մեր երկրում փախստականի կարգավիճակ է ստացել 72, 2019–ին՝ 116, իսկ 2020–ին 81 օտարերկրյա քաղաքացի։
Հիշեցնենք՝ ապաստանը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում շնորհված պաշտպանություն է։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը մինչև ապաստանի ստացման համար իր դիմումի մասին վերջնական որոշում կայացնելը համարվում է ապաստան հայցող և Հայաստանի Հանրապետությունում օգտվում է ապաստան հայցողների` օրենքով սահմանված բոլոր իրավունքներից: ՀՀ օրենսդրությամբ ապաստան հայցողներին տրամադրվում է նաև դրամական օգնություն` 3 ամիս ժամկետով։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին