Վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել քաղաքացիների ուղարկած նյութերով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը: «Փաստ» թերթը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե առաջին երկու ամսվա (հուլիս-օգոստոս) ընթացքում քաղաքացիների կողմից բջջային հավելվածի միջոցով արձանագրված քանի խախտման մասին է հաղորդում տրվել ոստիկանությանը, և դրանցից քանիսի վերաբերյալ է կազմվել վարչական իրավախախտման մասին որոշում:
Նպատակն էր՝ հասկանալ, թե որքանով է մեր հանրության մեջ տարածում գտել նոր օրենքը: Ոստիկանությունից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ 2021 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ բջջային հավելվածից օգտվելու համար համակարգում գրանցված է եղել 96 անձ, ուղարկվել է 139 նյութ, որոնցից 33-ը համարվել է պիտանի՝ իրավախախտում արձանագրելու համար, կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 8 որոշում:
Որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ թվերի և ընդհանուր «թվաբանության» մեջ ինչ քանակի մասին է խոսքը, խնդրել էինք նաև տրամադրել տեղեկություն, թե նույն՝ հուլիս-օգոստոս ամիսներին ՃԵԿ խախտման վերաբերյալ ընդհանուր առմամբ քանի որոշում է կայացվել ոստիկանության կողմից: «Նույն ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության ծառայողների կողմից կայացվել է 51 453, իսկ տեխնիկական սարքերի միջոցով հայտնաբերված խախտումներով՝ 348 245 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (ընդհանուր՝ 399 698)»,- նշված է ոստիկանության պաշտոնական պատասխանում»:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան