Հայաստանի կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի՝ ընդհուպ մինչև ուժի կիրառում. իրանագետ
Հայաստանի կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի՝ ընդհուպ մինչև ուժի կիրառում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Գառնիկ Ասատրյանը՝ անդրադառնալով Որոտանում ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում անցակետ է տեղադրել:Նրանք իրանական բեռնատարների ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր և գումար պահանջում իրանցի վարորդներից,ինչի հետևանքով անցակետում կուտակումներ են առաջանում, իսկ երեկ Գորիս-Կապանին ադրբեջանցիները 2 իրանցի վարորդի են ձերբակալել, տեղափոխել Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց կասկածում են լրտեսության մեջ։
Իրանագետի համոզմամբ՝ սա հատկապես մեծ ազդեցություն կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա.
«Եթե ճանապարհը փակվի կամ դրա տարողությունը փոքրանա, բնականաբար,հայ-իրանական տնտեսական հարաբերությունները կարող են խաթարվել:
Ադրբեջանցիները հատուկ են անում, որպեսզի հայ-իրանական տնտեսական հարաբերությունները թուլանան: Ի վերջո, սա միտված է Հայաստանի թուլացմանը և Սյունիքի վերջնական զավթմանը»,-ասաց զրուցակիցը և հավելեց, որ Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Սյունիքի բնակչության վրա և նրանց մոտ մեկուսացման և անկլավային տրամադրություն առաջացնել.
«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է իսկապես այդպիսի տրամադրություն լինի».-ավելացրեց փորձագետը:
Անդրադառնալով իրանցի վարորդների ձերբակալմանը, փորձագետն ասաց, որ սրա հետևանքով հնարավոր է իրանցի վարորդներն այլևս չցանկանան մեր տարածքով բեռներ փոխադրել.
«Եթե ձերբակալում են վարորդներին, սա նշանակում է, որ ապրանքափոխանակությունը ծավալը կնվազի, մարդիկ ասում են՝ գնում ենք այնտեղ, թուրքերը մեզ ձերբակալում են, էլ չենք գնա»:
Գառնիկ Ասատրյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է կտուկ միջոցներ ձեռնարկի այս ուղղությամբ՝ ընդհուպ մինչև ուժի կիրառում.
«Եթե այլ միջոցներ չեն օգնում, ուժի կիրառումը մնում է վերջին տարբերակը: Դա մեր տարածքում է գտնվում, բնականաբար, մենք ենք պարտավոր դա անել, Իրանը չի կարող դա անել»,-ասաց զրուցակիցը և ավելացրեց, որ Իրանը ևս լծակներ ունի Ադրբեջանի վրա, որը կարող է օգտագործել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի