Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարեն ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ (տեսանյութ) Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Խաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ Թրամփ Պուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմից Տասնհինգ երկիր պահանջել է, որ Ռուսաստանը ազատ արձակի քաղբանտարկյալներին և հետաքննի Նավալնու մահը Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ հարավում խոշորագույն նավթավերամշակման գործարանի և Թաթարստանի մայրաքաղաքի վրա Արշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՀՀ քննչական կոմիտե Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով Իրանը ձգտում է գործարքի եւ հասկանում դրա տապալման հետեւանքները Թրամփ

ԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համարԱրաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ (տեսանյութ)Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԽաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ ԹրամփՊուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմիցՏասնհինգ երկիր պահանջել է, որ Ռուսաստանը ազատ արձակի քաղբանտարկյալներին և հետաքննի Նավալնու մահըՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ հարավում խոշորագույն նավթավերամշակման գործարանի և Թաթարստանի մայրաքաղաքի վրաԱրշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՀՀ քննչական կոմիտեՍևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքովԻրանը ձգտում է գործարքի եւ հասկանում դրա տապալման հետեւանքները ԹրամփԿրшկոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրшվորԲոլոր ճանապարհները բաց ենԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրաբական երկրներն ու ԵՄ-ն դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումըԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքԵրևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք (տեսանյութ)Ուկրաինան ավելի լավ է որքան հնարավոր է շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջը. ԹրամփԿկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ին հրավիրված Եպիսկոպոսաց ժողովըԹալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել էԻրանի արտգործնախարարը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավարի հետԲելգիան հյուպատոսական ծառայություններ կմատուցի ԵրևանումՏեղումներ կլինեն առանձին շրջաններում վաղըՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն
Հայաստան

Անպատասխանատուների «թռիչք-ցածրությունը»

Past.am-ը գրում է.

Ներկայումս Հայաստանում իշխանություն համարվողների ներկայացուցիչների, էլ չենք ասում՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ամենից տարածված միֆերից մեկը այն է, թե իրենք, իբր, թափանցի՜կ, հաշվետո՜ւ կառավարություն են:

Իրականում, ո՛չ մի բանի վերաբերյալ ո՛չ մի ռեալ հաշվետվություն, զրոյական թափանցիկություն ու ծայրահեղ, եթե կուզեք՝ անծայրածիր ա՛ն-պատասխանատվություն:

Տեսեք. գրեթե մեկ տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որը 44 օր անց հրադադարվեց Փաշինյանի ստորագրած պարտվողագրով:

Կասե՞ք` ո՞վ պատասխանատվության ենթարկվեց կատարված, եթե ոչ՝ պլանավորված համընդգրկուն աղետի համար: Ո՛չ ոք: Ո՛չ իրեն «գերագույն գլխավոր հրամանատար» հռչակած Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա ԱԳ նախարարը, ո՛չ նրա պաշտպանության նախարարը, ո՛չ մեկը:

Ի դեպ, «պաշտպանության նախարարների» մասին: Պատերազմի շրջանում պաշտպանական գերատեսչությունը գլխավորած Դավիթ Տոնոյանը մի երկու կցկտուր ֆրազ ասաց ու… թռավ-գնաց: Ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի կոնկրետ պատասխան, ո՛չ մի ընկալելի բացատրություն:

Նիկոլն առժամանակ անց պաշտպանության նախարար նշանակեց իր սիրելի, կարելի է ասել՝ իր փայփայած կադր, ամենևին «ոչ նախկին» Վաղարշակ Հարությունյանին: Այս աստիճանազրկված, ապա Նիկոլի կողմից վերաաստիճանավորված և իր գլխավոր խորհրդական նշանակված գեներալը ՊՆ-ն գլխավորեց «հետպատերազմական շրջանում»: Թե Հայոց երբեմնի փառահեղ ու տարածաշրջանում ծանրակշիռ գործոն համարվող բանակի մնացորդների հետ Վաղարշակ Հարությունյանը ինչ արեց, բացահայտ երևում է վերջին շրջանում հաճախակի դարձող կորուստների մասին ՊՆ հաղորդագրություններից:

Այդ նույն Վաղարշակ Հարությունյանի՝ ՊՆ եղած ժամանակահատվածում թշնամին, ի դեմս ադրբեջանական զինուժի, ազատ, անկաշկանդ ու անարգել ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, առաջ շարժվեց մի քանի կիլոմետր և անարգել դիրքավորվեց, ամրացավ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, ինչպես, օրինակ՝ Սև լճի և Ուխտասարի հատվածում: Պատերազմի հանգամանքները, վստահ ենք, դեռ կուսումնասիրվեն, եթե ոչ այս իշխանության օրոք, ապա հաջորդին՝ հաստատապես։ Իսկ պատերազմի ավարտից հետո կատարվո՞ղը... Ո՞վ է դրա համար պատասխանատու, ո՞վ պիտի հաշիվ տար այդքան չարչրկված «ժողովրդին»: Ոչ մեկն էլ ոչինչ չտվեց: Իսկ կարո՞ղ ենք մտածել որ այն, ինչ սկսվել է պատերազմից հետո և այսօր ինչ կատարվում է Սյունիքում, հատկապես Որոտանում անցակետեր դնելու հետ կապված, իրականում սկսվել է հենց Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ։ Կարո՞ղ է, օրինակ, որ նա տեղյակ է եղել և ոչ միայն ոչինչ չի արել, այլ ուղակի հրաժարական է գրել ու գլուխը ազատել է սպասվող ցավից։

Վաղարշակը գնաց, եկավ Արշակ Կարապետյանը, ևս մեկ օդիոզ կերպար, որի կարիերան «Նիկոլի թվին», ինչպես բազմիցս ընդգծվել է զանազան հրապարակումներում, տեղի է ունեցել մի հայտնի քաղաքական «գործով» Նիկոլի սրտով ցուցմունք տալու հետևանքով: Ինչևէ:

Հիմնականն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել են պաշտպանության 3 նախարար, ՊՆ տեղակալներ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետեր, նրանց տեղակալներ, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներ, ՊՆ կառուցվածքում առանցքային միավորների ղեկավարներ, ԱԱԾ տնօրեններ և այսպես շարունակ, ու... ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի ընկալելի բացատրություն (ինչպես աշխատանքից ազատելու, պաշտոնանկության հետ կապված, այնպես էլ՝ նշանակումների ու դրանց հետևանքների վերաբերյալ): Ու զրոյից էլ զրո պատասխանատվություն:

Իսկ ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: «Թռած» է: Ո՞ւր է Վաղարշակ Հարությունյանը, որը, չմոռանանք, Նիկոլի գլխավոր խորհրդատուն է եղել նույն պատերազմի ընթացքում: «Թռած է»: Ո՞ւր է Արշակ Կարապետյանը: Դատելով բանակում կատրվող բացարձակ, կներեք, «բարդակից», նա էս գլխից է «թռած»: Իսկ այս ամենը խոսում է միմիայն անպատասխանատվության բարձր շեմի մասին, որը կրում են կառավարության ղեկավարից սկսած, ավարտած իշխանական պատգամավորներով։