Խաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ Թրամփ
Խաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ նրանք [ՄԱԿ-ը] կարող են մեզ մի փոքր օգնել։ Աշխարհի մեծագույն առաջնորդները միանում են Խաղաղության խորհրդին, և մենք առանձին դեպքերում կգործենք ՄԱԿ-ի հետ համատեղ»,- ասել է նա լրագրողներին իր ինքնաթիռի բորտում՝ Ֆլորիդայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը չի պարզաբանել, թե հարցերի որ շրջանակում է նախատեսվում երկու կազմակերպությունների համագործակցությունը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Վաշինգտոնում փետրվարի 19-ին կայանալիք Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու հրավեր չեն ստացել։ Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը նախատեսում է Խաղաղության խորհրդի հետ իր գործունեությունը հիմնականում համակարգել Մերձավոր Արևելքում իր ներկայացուցիչ Ռամիզ Ալակբարովի միջոցով։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները