Այս հարցի պատասխանն Ադրբեջանը, թերևս, արդեն փորձում է պարտադրել պարզ շանտաժով. Գեւորգ Դանիելյան
Ադրբեջանական ոստիկանների կողմից Հայաստան մտնող իրանական բեռնատարների ստուգումն ու գումար գանձելը (փաստը հավաստող անդորրագիրն արդեն հրապարակված է սոցցանցերում) սոսկ ուժի ցուցադրում կամ շարքային չարաճճիություն չէ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն, կարծում եմ, ուղղակի ակնարկ է. եթե արևմտյան շրջանների և Նախիջևանի հետ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների ԱՆԱՐԳԵԼ (սա աուղղակի արձանագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ) երթևեկություն կազմակերպելը ևս իրականացվի Հայաստանի վերահսկողության ներքո և, ըստ այդմ էլ՝ ուղեկցվի մաքսային և սահմանային ստուգումներով ու համապատասխան գանձումներով, ապա նույնն իրենք կանեն իրանական բեռների պարագայում և ավելի վատթար սցենարով:
Ընդ որում, այս դեպքում տերմինների ընտրությունը (միջանցք, թե ազատ հաղորդակցության ապահովում) որևէ իրավական արժեք չունի, արժեք ունի բովանդակությունը՝ ամրագրել մաքսային և սահմանային հսկողություն, թե՝ ոչ:
Այս հարցի պատասխանը Ադրբեջանը, թերևս, արդեն փորձում է պարտադրել պարզ շանտաժով: Իսկ սա այն գինն է, որ մենք վճարում ենք՝ սահմանային բարդ թնջուկը, ինչն այլ երկրներում տարիների ընթացքում է հանգրվանի հասնում, հապճեպ լուծելու արդյունքում...»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը