Հարավային Կովկասում կոմունիկացիոն ապաշրջափակումը Հայաստանի համար ենթադրում է գլոբալ բարիքների բացակայություն՝ ազգային շահերի զիջման ֆոնին
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը (նկար 1)։
Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը, ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու տարածել։
Հողատուների հաշվարկը պարզ էր. մի կողմից պետք է ամեն կերպ սղցնել տարածաշրջանային ապաշրջափակման հայանպաստ լինելու բլեֆը, մյուս կողմից՝ նրանք «հաճելի եւ դրական» լուրերի կարիքն ունեն երկրի կորուստներն ու ցավը քողարկելու համար։
Պարզվում է, որ Հնդկաստանը լրջորեն վերանայում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ռազմավարությունը եւ սկսում է կենտրոնանալ մեկ այլ նախագծի վրա՝ India Arab-Med Corridor ( քարտեզ 2)։
Սույն նախագիծը շրջանցելու է Հարավային Կովկասը եւ բաղկացած է լինելու հետեւյալ հատվածներից՝ Մումբայի նավահանգիստ- ԱՄԷ- Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրայել կապող երկաթգծից-Խայֆայի նավահանգիստ-հունական Պիրեյ նավահանգիստ։
Այս նախագիծը հնարավոր դարձավ Էմիրաթների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման շնորհիվ եւ հանդիսանում է հնդկական պատասխանը չինական «Ճանապարհ եւ Գոտի նախաձեռնությանը»՝ BRI։
Արդյունքում արձանագրենք, որ Հարավային Կովկասում կոմունիկացիոն ապաշրջափակումը Հայաստանի համար ենթադրում է գլոբալ բարիքների բացակայություն՝ ազգային շահերի զիջման ֆոնին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը