Վարչախումբը պատրաատվում է տոնել թշնամու հաղթանակը
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը Հանրապետության հրապարակում գունագեղ տոնակատարությամբ ոչ թե հարգելու են հերոս տղերքին, այլ պարզապես տոնելու են թշնամու հաղթանակը։
Տոնակատարությամբ զոհված տղերքին չեն հարգում, այլ փորձում են անարգել նրանց հիշատակը։
Հանրությունն այսօր պետք է կանգնի զոհված տղերքի ընտանիքի անդամների կողքին, ովքեր վարչախմբից պահանջում են չեղարկել գունագեղ շոուն։
Բոլոր այն երգիչները, երաժիշտները, արտիստները, ովքեր պատրաստվում են ելույթ ունենալ գունագեղ շոուի ժամանակ պետք է հասկանան, գիտակցեն, թե ինչ տոնակատարության են մասնակցում, պետք է ընկալեն, որ համերգին իրենց մասնակցությամբ կանգնում են մեր հերոս տղերքի արյան վրա։
Այս ամենն անցնելու է, գալու է նոր իրականություն, բայց հիշվելու են նրանց անունները, ովքեր երգել, նվագել կամ պարել են այս խայտառակ տոնակատարության ժամանակ։
Նրանք, ովքեր պատրաստվում են որպես հանդիսատես ներկա գտնվել գունագեղ շոուին պետք է հասկանան, որ պարզապես մասնակցում են թշնամու հաղթանակի տոնակատարությանը։
Մեր տղերքը իրենց երկրային կյանքն են նվիրել հայրենիքին, եւ բոլոր նրանք, ովքեր կասեն, թե երգում են, պարում են, որ աշխատանքից չզրկվեն, որ ներկա են համերգին միայն այն պատճառով, որ պարգեւավճար ստանան, թող հիշեն այդ մասին։
Տղերքը հայրենիքի համար կյանքն են տվել, իսկ մենք գոնե պետք է պատրաստ լինենք նրանց համար զրկվել աշխատանքից կամ պարգեւավճարից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
ՀՀ Կառավարության կազմը